Search
Close this search box.

Քանյե Ուեսթը տան համար իրեր կվաճառի

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը որոշել է զբաղվել տան համար իրերի արտադրությամբ։ Ըստ իրավաբանական փաստաթղթերի, որոնք հայտնվել են TMZ-ի տրամադրության տակ, ռեփերի ընկերությունը` Mascotte Holdings, Inc., ապրանքանիշի գրանցման հայտ է ներկայացրել։

Ռեփերի ընկերությունը կենտրոնացած կլինի կենցաղային իրերի թողարկման վրա՝ վարագույրներ լոգարանի համար, պատի գորգ, սրբիչներ, անձեռոցիկներ եւ կենցաղային այլ իրեր։

Հատկապես մեծ կլինի ծածկոցների նմուշակազմը։ Ռեփերը ծրագրում է դրանց պատրաստման համար քիշմիր, ֆլիս եւ մետաքս օգտագործել։

Միեւնույն ժամանակ, երաժշտական ասպարեզում ռեփերի հաջողությունները ոչ ոքի անտարբեր չեն թողել։ Խոզուկ Պեպան սոցիալական ցանցերում ծաղրել է Ուեսթի նոր սկավառակը։ Մուլտֆիլմի հերոսը հայտարարել է, որ նրա սկավառակը քննադատների կողմից ավելի լավ է ընդունվել, քան աստղի նախկին կինը։