Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հոկտեմբերի 1-ից աշխատողը պետք է պատվաստված լինի կամ 14 օրը մեկ ներկայացնի թեստի բացասական պատասխան. Ավանեսյան

«Հոկտեմբերի 1-ից եթե մարդիկ պատվաստված չլինեն, պետք է 14 օրը մեկ թեստավորվեն և թեստի բացասական պատասխան ներկայացնեն իրենց գործատուներին»,- մասին հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Եթե մարտին միայն 10 տոկոսն էր պատրաստ պատվաստելու, ապա այսօրվա հարցումները ցույց են տալիս, որ 40 տոկոսը բնակչության պատրաստ է պատվաստվելու. Սա լավ ցուցանիշ է: Մենք պետք է դիմենք այլ գործիքների հնարավորինս արագ կերպով պատվաստումները խթանելու համար: Հոկտեմբերի 1-ից գործատուները պետք է պահանջեն իրենց աշխատակիցներից 14 օրը մեկ ՊՇՌ թեստի բացասական պատասխան հանձնել: Սա վերաբերում է բոլոր տնտեսվարող կազմակերպություններին: Ունենք բացառություն հղիների և հակացուցում ունեցող քաղաքացիների համար: Հոկտեմբերի 1-ը սահմանել ենք, որպեսզի հերթեր չունենանք, ավելորդ ժամանակ չկորցնենք»,-ասաց նա: