Search
Close this search box.

Վարանդայի (Ֆիզուլի) օդանավակայանում վայրէջք է կատարել առաջին ադրբեջանական օդանավը

Ադրբեջանական Airbus A340-500 ուղևորատար օդանավը, որը պատկանում է «Ադրբեջանական ավիաուղիներ» ավիաընկերությանը և անվանվել է «Ղարաբաղ», վայրէջք է կատարել Ֆիզուլիի միջազգային օդանավակայանում։ Բացի այդ, նույն օդանավակայանում վայրէջք է կատարել Silk Way ավիաընկերության Boeing 747-400 օդանավը։ Այս մասին հայտնում է «Trend» լրատվական գործակալությունը։

Բաքվից Ֆիզուլի թռիչքը տևել է 35 րոպե։

Նշենք, որ օդանավակայանում շահագործման է հանձնվել 3000 մետր երկարությամբ և 60 մետր լայնությամբ թռիչքուղին։