Search
Close this search box.

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 423 նոր դեպք. վերջին տեղեկությունները

Երեկ կատարվել է 5761 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 423 նոր դեպք, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

«Սեպտեմբերի 5-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 245 025 դեպք, որոնցից 229 113-ն` առողջացած, 4911-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9837 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 572 855 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 5761 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 423 նոր դեպք: Ունենք 377 առողջացած, 7 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1164 է»,- հայտնում են նախարարությունից: