Search
Close this search box.

Գերմանիա-Հայաստան. Բուքմեյքերների կարծիքը, որ թիմի հաղթանակն է հավանական

2022թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի J խմբի 5-րդ տուրում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը կհյուրընկալվի Գերմանիայի թիմին։

Բուքմեյքերական գրասենյակները բացահայտ ֆավորիտ են համարում Բունդեսթիմին, որի հաղթանակը միջինը գնահատվում է 1.06 գործակցով։ Հայաստանի հավաքականի հաղթանակը ստացել է 29.00 գործակից, իսկ ոչ ոքին՝ 10.50։

Գերմանիա — Հայաստան հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին Շտուտգարտի «Մերսեդես-Բենց Արենա» ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին: Խաղը կսպասարկեն շոտլանդացի մրցավարներ՝ 42-ամյա Ուիլյամ Կոլամի գլխավորությամբ:

Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի ընտրական փուլի նախորդ 4 տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել է Լիխտենշտեյնին (1:0), Իսլանդիային (2:0), Ռումինիային (3:2), գոլազուրկ ոչ ոքի խաղացել Հյուսիսային Մակեդոնիայի հետ և 10 միավորով J խմբի առաջատարն է: Գերմանիան ունի 9 միավոր, Հյուսիսային Մակեդոնիան՝ 7, Ռումինիան՝ 6, Իսլանդիան՝ 3, իսկ Լիխտենշտեյնը կրել է 4 պարտություն: