Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի պարզաբանումը՝ Գառնու տաճարում տեղի ունեցած հարսանիքի մասին

«Պահպանության» ծառայություն ՊՈԱԿ-ը արգելոց-թանգարանի տարածքում միջոցառում անցկացնելու պայմանագիր կնքել է համապատասխան կազմակերպության հետ: Այս մասին ասվում է ՀՀ ԿԳՄՍՆ «Պահպանության» ծառայություն ՊՈԱԿ-ի պարզաբանման մեջ` կապված Գառնիի հեթանոսական տաճարում այսօր տեղի ունեցած հարսանիքի հետ:

Համացանցում քննարկվում է «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում այսօր անցկացված հարսանեկան միջոցառումը։ Տարածվել է նաեւ շատ վատ որակի մի տեսագրություն` ռաբիս երաժշտությամբ, որն իբրեւ հնչել է միջոցառման ժամանակ։
Տեղեկացնում ենք, որ «Պահպանության» ծառայություն ՊՈԱԿ-ը արգելոց-թանգարանի տարածքում միջոցառում անցկացնելու պայմանագիր կնքել է համապատասխան կազմակերպության հետ։ Այդ մասին ՊՈԱԿ-ը նախապես տեղյակ է պահել լիազոր մարմնին եւ ստացել թույլտվություն։ Ինչ վերաբերում է ռաբիս երաժշտությանն, ապա միջոցառման ընթացքում հնչել են «Գաթա» եւ «Ծիրանի» բենդ խմբերի կատարումները։ Վերոնշյալ ռաբիս երաժշտությունը, հարակից տարածքի որեւէ օբյեկտից հնչող կատարում է եղել։
Առավել մանրամասն պարզաբանմամբ ՊՈԱԿ-ը հանդես կգա առաջիկայում»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գառնիի հեթանոսական տաճարն այսօր փակ է, այնտեղ հարսանիք է տեղի ունեցել: