Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Զոհը հեչ, կարևորը կանաչին էժան լինի»․ Ինչ են ասում Երասխում

Կարևորը կանաչին էժան լինի։

Մեր դժբախտությունը կորոնավիրուսը չէ, այլ տոտալ խրախուսվող անգիտության վիրուսը։ Հավատալու բան էլ չէ՝ Երասխի բնակիչը, ի պատասխան այն հարցի, թե ինչպես է վերաբերում ադրբեջանցիների կրակոցներից երիտասարդ տղաների զոհվելու դեպքերին, պատասխանում է. «Դա հեչ, կարևորը մեզ ժամանակին ջուր տան, որ արտերը ջրենք։ Մեզ Ղարաբաղը պետք չէր, մենք հանգիստ ապրում էինք ադրբեջանցիների հետ, հայը շուկայում կանաչին էժան չէր տալիս, իսկ այ ադրբեջանցին իջեցնում էր»։ Լրիվ մոռացնել են տվել, որ կանաչու գինը իջեցնող թուրքը վաղուց բնակվում էր Երկրի ամենաբերրի, եկամտաբեր շրջաններում, որ երկրաշարժից հետո իր տարածքով օգնություն բերող գնացքները բարբարոսաբար ջարդում էր, որ սումգայիթում, բաքվում հենց փողոցում բռնաբարում ու սպանում

էր հայ դեռահաս աղջիկների, վերջապես ամիսներ առաջ սիրիական ահաբեկիչների աջակցությամբ բնաջնջեցին մի ամբողջ սերուցք։
Մենք, իսկապե՞ս, չենք հասկանում էժան գնով կանաչու իրական գինը, որ հետո անխտիր բոլորս են ենք վճարելու …

Գևորգ Դանիելյան