Search
Close this search box.

ՌԴ ՊՆ-ն նոր հաղորդագրություն տարածեց

Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովել են բջջային կապի աշտարակի անվտանգ վերականգնումը՝ Արցախի հեռավոր շրջանների շուրջ 5 հազար բնակիչների ապահովելու բարձրորակ բջջային կապով և գերարագ ինտերնետով, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

Մարտակերտի շրջանում, կողմերի սահմանազատման գծի մոտ, հեռահաղորդակցության ցանցերի աշխատակիցները, ռուս խաղաղապահների հսկողության ներքո, բջջային կապի ալեհավաք-կայմ կառույցներում կատարել են վերանորոգման և վերականգնման աշխատանքներ:

«Այսօր մեր խնդիրն է ապահովել սահմանազատման գծի մոտ գտնվող բջջային աշտարակի վրա աշխատանքի անվտանգությունը: Այդ կապակցությամբ ընկերության ղեկավարությունը դիմել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը`աշխատանքի անվտանգությունն ապահովելու խնդրանքով»,-ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Ալեքսանդր Զայցևը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։