Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանը պատրաստ է սահմանագծման և սահմանազատման.ԱԽ քարտուղար

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է սահմանազատման և սահմանագծման, միևնույն ժամանակ նշել, որ սպասում են ադրբեջանական կողմի արձագանքին.

«Հայաստանը պատրաստ է սահմանագծման և սահմանազատման:Մենք այս մասին արդեն բաց հայտարարել ենք: Որևէ աշխատանք այս պահին չի ընթանում: Մենք սպասում ենք Ադրբեջանի արձագանքին: Հուսով ենք, որ Ադրբեջանը ևս դրական կարձագանքի, և հնարավորություն կստեղծվի սահմանազատման և սահմանագծման աշխատանքները հնարավորինս արագ սկսել, որպեսզի սահմանին ստեղծված ճգնաժամը ևս հնարավորինս արագ լուծենք»,-ասել է ԱԽ քարտուղարը: