Search
Close this search box.

ՖՈՏՈ․ ԵՊՀ-ում սկսվեց հետապնդումը

ԵՊՀ-ում սկսվեց հետապնդումը: Ուրեմն, բուհի ռեկտորի այսրոպեական ժ.պ. Հ.Հ.-ն, կատարող, միաժամանակ քարտուղարուհի Ղազարյան Լուսինեի հետ միասին հետևում են իրենց համար անցանկալի անձանց: Վերջիններիս հետաքրքրության շրջանակում են իմ՝ ԵՊՀ մուտքի և ելքի ժամերը: Ի՞նչ ձևաչափով է տանդեմն իրականացնում անցանկալի անձանց հետևելու գործընթացը՝ անհայտ է:

Պարզ չէ նաև, թե ինչ է նշանակում մուտք ԵՊՀ և ելք ԵՊՀ-ից: Պարզ է միայն, որ ԵՊՀ-ն մտնում է իր համար խայտառակ և ամոթալի ժամանակահատված:
Նախ, նշեմ, որ Հ.Հ.-ի «հանձնարարագրերում» բերված տեղեկություններն իրական չեն (սխալ են): Օրինակ՝ այսօր, ես ավտոմեքենաս հատուկ կայանել եմ ԵՊՀ-ի տարածքից դուրս, իսկ շենք եմ մտել այլ ճանապարհով (մտածում եմ, որ հենց այս պահին Հ.Հ.-ն անչափ երջանիկ է՝ կարծում է, որ ես աշխատանքի չեմ եկել): Դրանից բացի՝ հարցական է Հ.Հ.-Ղազարյան Լուսինե տանդեմի «հետևելու» օպերացիան՝ իրավաչափության տեսանկյունից: Արդյո՞ք վերջիններս նման լիազորություն ունեն, ո՞ր օրենքով կամ ո՞ր իրավական ակտով է դա հիմնավորվում: Այդ հարցերի պատասխանը Հ.Հ-ն անպայման կտա:
Այժմ մի պատմություն պատմեմ (Հ.Հ-ի մասին պատմությունները շատ են):

2014 թ. հուլիսի 15-ին Երևանի ժամանակով ժամը 16.44-ին, ես Հ.Հ-ին խնդրեցի պարզել, թե որ խաղատուն է այցելում ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության դեսպան Էրիկաս Պետրիկասը: Նույն օրը Երևանի ժամանակով ժամը 18.05-ին Հ.Հ.-ն ինձ տեղեկացրեց, որ ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության դեսպան Էրիկաս Պետրիկասը լինում է «Շանգրիլա» խաղատանը (սքրինշոտը պարունակում է անձնական տվյալներ, սակայն անհրաժեշտության դեպքում այն կհրապարակեմ):

Դա 2014 թ. հուլիսն էր: Նախկիններն էին: Հ.Հ.-ն սովորական նախկին էր և Ղազարյան Լուսինեի հետ տանդեմի մեջ չէր:
Սակայն, դեռևս 2014 թ. նա զբաղված էր «հետևելով»:

Ինչևէ: Այժմ Հ.Հ.-ն տարերքի մեջ է: Ընդ որում, վերջինիս՝ ինձ «հետևելու» հաճախականությունն ուղիղ համեմատական է իմ կողմից Hraparak.am կայքում հրապարակված հոդվածների քանակին: Այս պատմության մեջ ԵՊՀ-ն է ափսոս: Քաղմասն ավելի ազատ է:
ՀԳ. Հ.Հ.-ի մասին խոստացվածս պատմություններն իրոք շատ են:
Իրավապաշտպան Կարեն Հեքիմյանauto