Search
Close this search box.

17 միլիոն եվրո՝ Փաշինյանի գաղտնի լիազորությունների կատարման համար

Նիկոլ Փաշինյանի լիազորությունների իրականացման համար 2021 թվականի պետական բյուջեում կատարվել է վերաբաշխում։

Փաշինյանի աշխատակազմին հատկացվել 17 միլիոն 204 հազար (17,200.24) եվրոյին համարժեք ՀՀ դրամ։

Գումարը հատկացվել է Կառավարության պահուստային ֆոնդից։

Թե ի՞նչ լիազորություններ իրականացնելու համար է առաջացել գումարի անհրաժեշտությունը, Կառավարության ընդունած որոշման մեջ նշված չէ: Ավելին՝ որոշման երկրորդը կետը գաղտնի է։

Պարզվում է, որ այս գումարի հատկացումը նաև որևէ կապ չունի Կառավարության կողմից հաստատված ռազմավարական փաստաթղթի՝ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050-ի և Կառավարության 2021-2026թթ. ծրագրի, ոլորտային և/կամ այլ ռազմավարությունների հետ:

Աղբյուրը՝ 168.am