Search
Close this search box.

«Ի՞նչն եք շնորհավորում, ա՛յ դավաճանական խունտայի ծառաներ»․ Անդրե

Երգիչ Անդրեն ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Դավաճանված, բռնագրավված ու չգնահատված` Հայաստան աշխարհի դարպաս Արցախն այսօր ցավի եւ գերության մեջ է …
Իսկ 30 տարի առաջ ազատագրվեցիր եւ անկախացար արտաքին թշնամուց, դարձար պարծանք եւ ազատ կյանքի խորհրդանիշ Հայաստանի ու Սփյուռքի բազմամիլիոն հայերի համար, բայց ներքին թշնամիներդ չսիրեցին քեզ եւ ատելությունով լցված` նորից քեզ մասնատեցին, պառակտեցին ու հանձնեցին թուրք շներին՝ մեր մատաղ սերունդների հազարավոր կյանքերի եւ արյան գնով…
Ի՞նչն եք շնորհավորում, այ հակապետական դավաճանական խունտայի «պետ» ծառաներ։ Անկախ ու ազատ Արցա՞խ եք թողել, որ շնորհավորում եք։

Արցախ Ցավտ Տանիմ Պենդ Կաց Տու Ուժեղս