Search
Close this search box.

Կրակն Ադրբեջանի կողմում է․ ԱԻՆ-ից մանրամասներ են հայտնում

Քիչ առաջ համացանցում տեղեկություն տարածվեց, որում նշվում էր, թե ադրբեջանցիները դիտավորյալ հրդեհել են Սև լճի հարակից խոտածածկ տարածքը։ Տեղեկության համաձայն՝ կրակը շարժվում է հայկական դիրքերի ուղղությամբ:

Auroranews-ի հետ զրույցում ԱԻՆ լրատվական բաժնից հերքեցին այս տեղեկությունները։ Հավելեցին նաև, որ այդ կողմում հրդեհ կա, սակայն ադրբեջանական տարածքում։

Ավելի վաղ Аuroranews-ը կապ էր հաստատել Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի հետ` տեղեկությունը ճշտելու նպատակով: Վերջի նշել էր, որ գտնվում է Քաջարանում և նման տեղեկության չի տիրապետում, իրեն նման բան չեն զեկուցել:

Հիշեցնենք, որ վերջին օրերին ադրբեջանական զինծառայողները իրենց վրանների մոտից դիտավորյալ հրդեհում են Գեղարքունիքի Սոթք և Կութ գյուղերի հարևանությամբ գտնվող արոտավայրերը։