Search
Close this search box.

Ովքեր այլևս Հայաստան մուտք գործելիս ՊՇՌ թեստ չեն հանձնի

Փոփոխություններ են կատարվել կարանտինի ընթացքում կիրառվող միջոցառումների և կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների մասին 2020 թվականի սեպտեմբերի 11-ի կառավարության որոշման մեջ: Այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից:

Մասնավորապես, փոփոխվել է Հայաստան մուտք գործելիս ՊՇՌ թեստ հանձնելու պահանջը: Այսուհետև` երկիր մուտք գործող մինչև 6 տարեկան երեխաները ՊՇՌ թեստ չեն հանձնի: Նախկինում պահանջը հանվել էր մինչև 1 տարեկան երեխաների համար: Որոշում ուժի մեջ է մտնում սեպտեմբերի 6-ից: