Search
Close this search box.

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահն ու Ադրբեջանի արտգործնախարարը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հեռանկարը

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ, քննարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարը:

Ըստ հաղորդագրության՝ կողմերը նաև քննարկել են Արցախյան երկրորդ պատերազմից հետո ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը և վստահություն ամրապնդող միջոցառումների իրագործումը:

ԳՈՎԱԶԴ00:51Իմանալ ավելին
Իգոր Խովաևը նախկին համանախագահին՝ Իգոր Պոպովին, փոխարինել է հուլիսին: Նա նշել է, որ իր այցը Բաքու ճանաչողական բնույթ ունի: