Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՖՈՏՈ. Արգանդի՝ մոտ 10 կիլոգրամանոց գիգանտ միոմայի հեռացում «Գրիգոր Նարեկացի» ԲԿ-ում

Օրեր առաջ «ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ» ԲԿ էր դիմել 53 տարեկան կին՝ որովայնի ցավերով, արյունահոսությամբ, այս ամենի արդյունքում նաև հեմոգլոբինի ցածր ցուցանիշի առկայությամբ։
Առանց հատուկ զննության՝ կնոջ որովայնը մոտավորապես 28 շաբաթական հղի կնոջ որովայնի չափերն ուներ․ ախտորոշվել է արգանդի միոմա
Ստեղծված իրավիճակում, ժամանակ չկորցնելու եւ ռիսկերը գնահատելու անհրաժեշտությամբ կատարվել է արյան փոխներարկում, այնուհետև վիրահատություն՝ արգանդի էքստիրպացիա՝ հավելումներով։ Հեռացված միոման կշռել է մոտ 10 կգ։

Վիրահատությունն ընթացել է հարթ, առանց բարդությունների։ Բուժայցելուի վիճակը բժիշկների կողմից գնահատվում է բավարար։
Միջամտությունն իրականացվել է «ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ» ԲԿ-գինեկոլոգիական բաժանմունքի վարիչ, մանկաբարձ-գինեկոլոգ, բգթ Աշոտ Սարգսյանի և ասիստենտներ՝ մանկաբարձ-գինեկոլոգ Արամ Սարգսյանի, մանկաբարձ-գինեկոլոգ Նիկոլայ Շահբազյանի կողմից։

Տեսանյութը դիտել այստեղ: