Search
Close this search box.

Անհետ կորածների հարազատները ամոթանք են տվել պատգամավորներին. մանրամասներ հանդիպումից. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Անհետ կորածների հարազատները երեկ փորձել են ԱԺ հանդիպման ժամանակ մի հարցի պատասխան ստանալ՝ երբ է լուծվելու իրենց երեխաների հարցը։ ԱԺ նախագահը խոստովանել է, որ ոչ մեկն այդ հարցի պատասխանը չունի, ամեն ինչ անում են, որ լուծվի։ Նրանք պատգամավորներին ամոթանք են տվել, որ պատերազմից հետո երկրում հազար խնդիր կա, իսկ իրենք զբաղված են ծեծուջարդով, իշխանականներին են մեղադրել, թե «ո՞նց կարան նորմալ տղամարդիկ 15 հոգով մեկի վրա հարձակվեն»։

«Կտրիճներից» քչերն են ներկա եղել քննարկմանը, իշխանության դեմքը փրկել է նիստը վարող Ալեն Սիմոնյանը։

Մեկ ուրիշն էլ իշխանություններին մեղադրել է զոհերի եւ անհետ կորածների տվյալները կեղծելու, հարազատների գլխի տակ փափուկ բարձ դնելու մեջ։ Ներկա է եղել նաեւ ՀՀ ԱՆ դատաբժշկական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանը։ Երբ նրան ասել են, որ անհետ կորածներից մեկի մասով կենտրոնը հեռախոսային խոսակցությամբ հաստատել է, որ աճյունն իրենց մոտ է, սակայն օրեր անց հայտնի է դարձել, որ անհետ կորածը գերության մեջ է, Բիշարյանը բերանը ջուր է առել ու չի կարողացել տակից դուրս գալ՝ առաջացնելով վերադասի զայրույթը։ Հավաքին մասնակցել են նաեւ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, ԱԱԾ-ի, սոցապի ներկայացուցիչներ։

Ամբողջական հոդվածը՝ թերթի այսօրվա համարում։