Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առանց ծանուցելու, ոստիկանների ներկայությամբ մեքենաս տեղափոխել են, սա առևանգում է.«Ֆիզգորոդոկի» բնակիչ

Առանց ծանուցելու, ոստիկանների ներկայությամբ «Ֆիզգորոդոկի» բնակչուհուն պատկանող ավտոմեքենան տեղափոխել են։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 30-ին, տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան օգտատեր Նունե Մելքումյանը։

«Այս մեքենան ինձ է պատկանում։ Այն իմ անունով է գրանցված։ Այսօր առավոտից ինձ 2 անգամ զանգահարել են, սակայն ինձ հարմար չի եղել պատասխանել։ Փորձել են տեղափոխել իմ մեքենան։ Ոստիկանության  աշխատակիցները ներկա են եղել, երբ կառուցապատողը փորձել է ուրիշի գույքը, առանց պատշաճ ծանուցման տեղափոխել։ Սա գույքի, փաստացի, առեւանգում է։ Մեքենան տեղափոխել են ոչ այն տեխնիկայով, որով տեղափոխում են»,- ասում է ֆեյսբուքյան օգտատերը։