Search
Close this search box.

Արարատ Միրզոյանը մեկնում է Մոսկվա․ նախատեսված է հանդիպում Սերգեյ Լավրովի հետ

Օգոստոսի 30-31-ը Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ռուսաստանի Դաշնությունում: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳ նախարարությունը:

Տեղի կունենա ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, որին կհաջորդի մամուլի ասուլիսը։

Այցի շրջանակներում նախատեսված է նաև հանդիպում ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։