Search
Close this search box.

ՖՈՏՈ. Ողբերգական ավտովթար. 28–ամյա կին վարորդը տեղում է մահացել

Այսօր՝ օգոստոսի 29-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 08:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 28-ամյա Աննա Մնացականյանը իր վարած Ford Focus մակնիշի ավտոմեքենայով Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում:

Վթարի հետևանքով Ա. Մնացականյանը տեղում մահացել է:

Նրա դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս:

Փաստի առթիվ Ա. Գևորգյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք: