Search
Close this search box.

Ուշադրություն. Այս օրերին ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն. ԱԻՆ-ը զգուշացնում է

Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված հանրապետության ողջ տարածքում օգոստոսի 28-30-ը սպասվում է օդի ջերմաստիճանի աստիճանաբար բարձրացում 3-4 աստիճանով։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն օգոստոսի 29-31-ը, սեպտեմբերի 1-ին հանրապետության ցածրադիր գոտիներում, մասնավորապես Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում հասնելով +38․․․+40 աստիճանի։

Նշված օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Ազգաբնակչությանը կոչ ենք անում պահպանել հրդեհավտանգության կանոնները։