Search
Close this search box.

Ուղիղ միացում. Անհետ կորած զինծառայողների հարազատները գիշերել են Կառավարության դիմաց

Անհետ կորած զինծառայողների հարազատները գիշերել են Կառավարության դիմաց։ NEWS.am-ի հետ զրույցում ծնողները հայտնեցին, որ այս պահին իրենցից մի քանիսը մտել են Կառավարություն՝ հանդիպման։

Հիշեցնենք, որ երեկ ուշ երեկոյան, անհետ կորածների հարազատները հավաքվել էին Կառավարության դիմաց։ Նրանք հրաժարվում են ընդունել աճյունների ԴՆԹ հետազոտությունների արդյունքները:

«Ունենք տվյալներ, որ մեր երեխեքի հարցն այլ հարթակում է գտնվում, չեմ ուզում եթերում փակագծեր բացել: Այն ծնողերը, որոնք տարբեր պատճառներով չեն ընդունում ԴՆԹ հետազոտությունների պատասխանները, եկեք կառավարության դիմաց: Բավական թվով հավաքվել ենք, կարող եք մեզ միանալ: Կգաք, կբացատրենք ինչ է եղել, ոնց է եղել եւ ինչ կարող է տեղի ունենալ: Խնդրում եմ արձագանքեք, սպասնում ենք բոլորիդ»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել էր անհետ կորածի հարազատներից Արսեն Ղուկասյանը: