Search
Close this search box.

Գորիսում կինն ամուսնուն հրավիրել է բացօթյա սրճարան՝ տարաձայնությունները հարթելու, բայց բենզին է լցրել նրա վրա եւ հրկիզել

Երեկ՝ օգոստոսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում:

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 14:10-ի սահմաններում «Գորիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ «մարմնի տարբեր հատվածների 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի:

Գորիսի ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 13:30-ի սահմաններում Անդրանիկ Ծ.-ի և նրա կնոջ՝ Արևիկ Ծ.-ի միջև տեղի ունեցած տարաձայնությունների պատճառով կինը ամուսնու հետ հանդիպել է Գորիսի Արցախյան խճուղու թիվ 1 հասցեում գործող բացօթյա սրճարանում զրուցելու նպատակով և այդ ժամանակ շշով բենզինը լցրել է ամուսնու կրծքավանդակին և այրել, ինչի հետևանքով էլ վերջինը վնասվածքներ է ստացել: