Search
Close this search box.

Ալիեւ. Եթե Հայաստանը չհանձնվեր, մենք մեծ կորուստներ կունենայինք

Եթե ​​Հայաստանը չհանձնվեր, մենք մեծ կորուստներ կունենայինք: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը վերջին պատերազմի մասնակիցների ընտանիքներին բնակարաններով ու ավտոմեքենաներով ապահովելու արարողությանը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

«Նոյեմբերի 10-ի գիշերը Հայաստանը ստորագրեց կապիտուլյացիայի ակտը, եւ պատերազմն ավարտվեց: Մեզ համար պատերազմի ավարտը բացարձակապես ողջամիտ էր: Եթե ​​պատերազմը շարունակվեր, մենք ավելի շատ կորուստներ կունենայինք: Մենք կարող էինք դժվարությունների հանդիպել Քելբաջարի եւ Լաչինի ազատագրման հարցում: Այս տարածաշրջանի բնական կլիման, լեռները կարող էին խնդիր դառնալ մեզ համար: Նաեւ ձմեռ էր մոտենում»,- ասել է Ադրբեջանի նախագահը: