Search
Close this search box.

ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց

Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողներն ապահովում են խաղողի բերքահավաքի աշխատանքների անվտանգությունը Լեռնային Ղարաբաղի առանձին պլանտացիաներում: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:

«Այսօրվա հանձարարականն է ապահովել անվտանգությունը խաղաղի բերքահավաքի անվտանգությունը Մարտունիի շրջանում: Քանի որ խաղողի այգիները գտնվում են սահմանազատման գծում, բնակիչները դիմել են խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ աջակցելու անվտանգության ապահովմանը կայանալիք աշխատանքների ժամանակ»,- ասել է խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Անդրեյ Պիրոժկովը:

Բերքահավաքը Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններում սկսվել է Մարտունիի շրջանի Ճարտար բնակավայրում ռուս սակրավորների կողմից ականազերծման և պայթյունավտանգ առարկաների որոնման աշխատանքներից հետո:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։