Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Հանգիստ հլը». Ազգային ժողովում մթնոլորտը կրկին թեժացավ

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված հարցից հետո Ազգային ժողովում մթնոլորտը կրկին թեժացավ։

Վարդեւանյանը, ի պատասխան Նիկոլ Փաշինյանի ելույթին, նշեց, որ ժողովուրդը իրավական գործընթացների վերաբերյալ կարող է միայն գնահատականեր տալ, սակայն դատավճիռներ կայացնել չի կարող։ Բացի այդ Արամ Վարդեւանյանը հիշատակեց 5 միլիարդի մասին, որն ըստ տեղեկությունների, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը խոստացել էր տալ Նիկոլ Փաշինյանին։

Հարցից հետո խորհրդրանում իշխող խմբակցության պատգամավորները սկսեցին գոռալ, ինչին ի պատասխան Փաշինյանն ասաց․ «Հանգիստ հլը», եւ ինքն էլ գոռալով արձագանքեց հարցին․

«Շատ ճիշտ կանեք, որ այդ միլիարդների մասին ձեր վստահորդի հետ խոսեք։ Այնտեղ մարդ կա, թող գա հինգ միլիարդի մասին ասի, վկայություն ու ցուցմունք տա։ Բա որ ժողովուրդը չի կարող որոշում կայացնել, ինչո՞ւ էիք 300 հոգով գնդակահարության ու կախաղանի որոշումներ կայացնում։ Ժողովուրդը կարող է որոշում կայացնի եւ կիրագործի այդ դատավճիռը։ Ձեր գնդակահարության տեսարանները, երբ որ կայացնում էիք այդ ժամանակ հիշեիք՝ ժողովուրդը կարող է որոշում կայացնել, թե՝ ոչ։ Միլիարդների մասին գնա վստահորդիդ հետ խոսա։ Ես դեռ կանդրադառնամ վստահորդիդ միլիարդներին»։

Փաշինյանի պատասխանից հետո էլ դեռ որոշ ժամանակ մթնոլորտը չէր հանգստանում։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նախազգուշացում տվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանին տեղից խոսելու համար։