Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աննա Մկրտչյանը պարանոցի, ձեռքերի եւ ոտքերի հատվածում վնասվածքներ է ստացել

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը պարանոցի, ձեռքերի եւ ոտքերի հատվածում վնասվածքներ է ստացել այսօր՝ օգոստոսի 24-ին, ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի ժամանակ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Մկրտչյանը։

«ԱԺ-ում գտնվող զինվորական համազգեստով մարդիկ որեւէ դեպքում Հայաստանի քաղաքացիների, անվտանգության պաշտպանության հետ ոչ մի կապ չունեն։ Այդ մարդիկ Նիկոլի հոգեկան աշխարհը հանգստացնելու համար են։ Զինվորական հագուստն ու զենքերը նրա համար են, որ Նիկոլ Փաշինյանն իրեն լավ զգա, հարմարավետ, նոպաների մեջ չընկնի»,- ասաց Մկրտչյանը՝ հավելելով, որ իրեն վնասողները եւս եղել են ՊՊԾ-ի աշխատակիցները, որոնք ապահովում են խորհրդարանի անվտանգությունը։

«Նիկոլի ֆաս հրահանգը լսելով, անում են այն, ինչ հրահանգվում է»,- նշեց նա։

Միջադեպի առթիվ խմբակցությունը իրավական գործընթաց կսկսի, ինչի մասին ավելի ուշ կհայտարարեն։

Պատգամավորի դիտարկմամբ՝ խորհրդարանում մեծ թվով անվտանգության աշխատակիցների ներկայությունը ընդդիմադիրներին կաշկանդելու համար է։

«Ուզում են մեզ դրանով սահմանափակել»,- ասաց նա։