Search
Close this search box.

Ողբերգական դեպք Կոտայքի մարզում․ ձգումներ կատարելու մետաղյա ձողի վրա հայտնաբերվել է 14-ամյա տղայի կախված դին

Երեկ, օգոստոսի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։15-ի սահմաններում Եղվարդ քաղաքի բժշկական կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է մարզի գյուղերից մեկը, որտեղ տներից մեկում հայտնաբերել են երեխայի կախված դի։

Shamshyan.com-ի դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ավետիսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Սեդրակյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում՝ տան տանիքում ձգումներ կատարելու մետաղյա ձողից սպորտային գոտիով կախված վիճակում հայտնաբերել են 14-ամյա Զ․Պ․-ի դին։ Դիակի արտաքին զննությամբ՝ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Փաստի առթիվ ավագ քննիչ Սեդրակյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ Երեխան սովորում էր իրենց գյուղի դպրոցի 8-րդ դասարանում։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2021/08/24/1194460/