Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ազգային ժողովում ընդմիջմանը ծեծկռտուք է տեղի ունեցել պատգամավորների միջեւ. կադրեր միջադեպից

Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հարցուպատասխանը դեռ չսկսված թեժ իրավիճակ առաջացրեց ԱԺ-ում։ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի հարցը դուր չեկավ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, ինչպես նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի շարք պատգամավորներին, որոնք սկսեցին աղմուկ բարձրացնել դահլիճում։

Պատգամավոր Մկրտչյանն իր հարցում անդրադարձել էր Փաշինյանի թիկնապահներին. «Հարգելի հայրենակիցներ, ձեր որեւէ կերպ ընձեռնված չէ տեսնելու այն իրականությունը, որը հիմա կա այս դահլիճում։ Հիմա այս անձնավորությունն իր հետ դահլիճ է բերել ախրանիկներ, որոնք երբեւէ Ազգային ժողովի դահլիճ չեն մտել»։

Այս հայտարարությունից հետո Ալեն Սիմոնյանն Աննա Մկրտչյանին նախազգուշացում հայտարարեց, ապա դուրս հրավիրեց նիստերի դահլիճից, ինչից հետո թեժ ծեծկռտուք սկսվեց իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև, հնչեցին փոխադարձ վիրավորանքներ։