Search
Close this search box.

Լինելով անձեռնմխելի՝ Արմեն Չարչյանը չի կարող, առանց Աժ թույլտվության, ազատությունից զրկվել

ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի կալանավորման մասին։

«Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Ռ․ Մխիթարյանը որոշում կայացրեց Արմեն Չարչյանին կալանավորելու վերաբերյալ։ Որոշումն ապօրինի է, քանզի, շուրջ մեկ ամիս լինելով ազատության մեջ, բժիշկ Չարչյանը որևէ ոչ իրավաչափ գործողություն չի կատարել։

Արմեն Չարչյանը ԱԺ պատգամավոր է և ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի համաձայն՝ լինելով անձեռնմխելի, չի կարող առանց Աժ թույլտվության ազատությունից զրկվել։

Իսկ քրեակատարողական հիմնարկն իրավասու է ընդունել այս կամ այն անձի բացառապես պատշաճ իրավական հիմքերի առկայության պարագայում։ Մինչդեռ, տվյալ դեպքում ՀՀ վերաքննիչ դատարանի որոշումն ակնհայտ ապօրինի է։

Ոստիև ՔԿՀ-ն, ընդունելով բժիշկ Չարչյանին, կատարելու է ակնհայտ հանցագործություն»։