Search
Close this search box.

Եվս 11 քաղաքացի է մահացել. վերջին տեղեկությունները

Հայաստանում օգոստոսի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 251 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 237 885-ի:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 10 քաղաքացի, մահացածների թիվը 4762 է:

Անցած մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք: Օգոստոսի 23-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1147 է:

Մեկ օրում առողջացածների թիվը 239 է, ընդհանուր առողջացածներինը՝ 224 493, փաստացի բուժվողներինը՝ 7483: Մեկ օրում արվել է 5220 թեստավորում, ընդհանուր առմամբ, առ այսօր արվել է 1 489 110 թեստավորում: