Search
Close this search box.

Շան տերը թոռնիկիս արնաշաղախ թողնելով՝ փախավ․ կխնդրեմ օգնեք գտնել իմ թոռնիկին վնասած անձին

Բարի օր հարգելի խմբակիցներ: Կխնդրեմ օգնեք գտնել իմ ԹՈՌՆԻԿԻՍ վնասած անձին:
Երազ Մանկական զբոսայգում 10 տարեկան թոռնիկս խնդրեց որ գնա ինձանից և իր մայրիկից մի քանի մետր հեռավորության վրա գտնվող պուլպուլակից ջուր խմի, մենք թույլատրեցինք: Ճանապարհին մոտեցել ա զբոսայգում գտնվող Ալաբայ շանը ու թույլատվություն խնդրել շոյելու: Կարծել ա, թե մեր հարեւանի 3-րդ շունն է՝ լաբրադորը, որովհետեւ այդ պահին հարեւանի 2 շները՝ Հասկիները այնտեղ են եղել:

Թույլատվություն ստանալով մոտեցել եւ սկսել ա նուրբ շոյել շանը: Շունը պատահաբար հարձակվել ա ու գզել թոռնիկիս դեմքը: Կոտրել է ատամները եւ ծնոտի ատամնափոսիկները: Մեծ սթրեսի է ենթարկել: Ու շան տերը թոռնիկիս արնաշաղախ թողնելով փախավ:

Շանը փնտրում ենք բժիշկների ցուցումով, որպիսի իմանան ինչպիսի բուժման կուրս պիտի տան երեխայիս:
Շան անունե Ջաֆար է:
Տիրոջ անունը վստահ չեմ, բայց երեւի Աշոտ:
Բնակվում են Քանաքեռ-Զեյթուն տարածքում՝ Երազ մանկական այգու մոտ:

Խոստանում եմ, Գեորգիիս արեւ, որ շանը բացարձակ վնաս չեմ տալու:
Տիրոջը իհարկե ամոթանք կտանք, բայց կարծում եմ արնաշաղախ երեխա տեսած հարազատից ամոթանք կերած ոչ մեկ դեռ չի մահացել:
Շան տիրոջ տեղը ասողին էլ խոստանում եմ շնորհակալությունս հայտնել դրամական պարգեւով:

Ճանաչողներին կխնդրեմ զանգահարել աղջկաս հեռախոսահամարին 09199441546 09399441546
Նաև տեղադրում եմ ԹՈՌՆԻԿԻՍ, գազազած շան և շան տիրոջ նկարները
Կանխավ շնորհակալ եմ