Search
Close this search box.

ՖՈՏՈ. «1918-ին Պարսկաստանը բողոքել է «Ադրբեջան» պետության ստեղծման դեմ». Ա. Արամյան

Օգտատեր Արթուր Արամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

ԱՀԱ ԽՆԴՐԵ’Մ❗❗❗
Պարսկաստանը (Իրան) բողոքել է «Ադրբեջան» պետության ստեղծման դեմ
1918 թվականի օգոստոսի 28 -ին Ստամբուլում Պարսկաստանի դեսպանատունը նամակ է ներկայացնում, որում բողոքի նոտա է արտահայտում՝ կապված «Ադրբեջան» կոչվող պետության ստեղծման հետ:

Նամակում ասվում էր.
«Հարգելի ԱԳՆ, ռուս-օսմանյան հաշտության պայմանագրի արդյունքում Կովկասում տեղի է ունենում «Ադրբեջան» անունով պետության ձեւավորումը: Հաշվի առնելով, որ Թավրիզ կենտրոնով Պարսկաստան պետության սահմաններում կա նման անունով տարածք, և որ պատմության մեջ երբեք չի եղել նման անունով պետություն, ուստի Պարսկաստանը ապշած է և անհրաժեշտություն է տեսնում վերանայել այս որոշումը:
Պարսկաստանի դեսպանատուն Օգոստոսի 28, 1918»

Հ.Գ. Տեղեկացրե’ք անպայման մարդկանց,
որպեսզի բոլորը տեսնեն և հասկանան,որ այն ամենը,ինչ զառանցում է Ալիևը և իր ահաբեկչական քարոզչամեքենան Հայաստանի որոշ բնակավայրերի տեղանունների հետ կապված,թե իբր ժամանակին ադրբեջանական են եղել`ոչ միայն բացարձակ սուտ է,այլ նաև Ալիևին և իր լոբբիստներին պարզապես խայտառակ վիճակի մեջ է դնում միջազգային հանրության առջև,էլ չեմ ասում,թե ինչքան բոբիկ է և տկլոր ադրբեջանական մանիպուլյացիոն քարոզչամեքենան,իսկ ամենացավալին այն է ,որ աշխարհում կան բազմաթիվ մարդիկ,ովքեր տեղյակ չեն նույնիսկ,որ Ադրբեջանը ,որպես պետություն`դեռ հարյուր տարեկան էլ չկա։
ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ՁԵԶ։