Search
Close this search box.

Հայաստանի ավարտը․ Ու վե՞րջ ․․․Նիկոլի ընտրողները Սուրմալուի մեշոկներով լքում են Հայաստանը

Հայաստանի ավարտը
Ու վե՞րջ
Երկու օր է ֆեյսբուքյան մեյնսթրիմի թոփ թեման ֆրանսիացի լրագրող Անտուան Դյուբուայի՝ «Հայաստանի ավարտը» էպիկ վեպի քննարկումն է։
Չէ։ Քննարկում էր չկա։
Բոլորը համաձայն են Հայաստանի ավարտի հետ ու ընդամենը ցիտում են ֆրանսիացուն, ով առաջինը ավետեց Հայաստանի ավարտը։ Բոլորը հաշտվել են երկրի անխուսափելի վախճանի հետ, բոլորը ցիտում են ԱԳՆ-ում Նիկոլի ասածը, որ Հայաստանը լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած եւ մեզ պետք է ԱԳՆ, ով կկիսի քաղաքական պատասխանատվություն, բոլորը հասկանում են, ինչ նկատի ունի Նիկոլը, բայց մատաղացու գառան հեզությամբ կարծես թե համակերպվում ենք տեղի ունենացածի ու տեղի ունենալիքի հետ, որ հետո ասենք՝ ֆրանսիացի լրագրողը ճիշտ էր, Հայաստանը ավարտվեց։
Զվարթնոց օդանավակայանում ամեն օր ֆուլ է՝ Նիկոլի ընտրողները Սուրմալուի մեշոկներով լքում են Հայաստանը։ Ես նրանց եւ որեւէ մեկին այլեւս չեմ մեղադրում։
Ժողովուրդը պարզապես չտեսավ այլընտրանք նաեւ ընդդիմության մեջ ու մի մասը ուղղակի ընտրեց հուսահատությունը եւ չգնաց ընտրության։

Հայաստանից հեռանում են նաեւ իմ բազմաթիվ ընկերներ՝ կայացած, բարեկեցիկ ապրող մարդիկ, ովքեր չեն ուզում, որ իրենց երեխաները ապագա չունենան։
Նրանք գնում են ապագայի հետեւից, որը այլեւս Հայաստանում չեն փնտրում։
Այս մեծ դեպրեսիան հաղթահարել է պետք։

Ու այն չի հաղթահարվելու խորհրդարանում «սագագողի» մակարդակի դիսկուրս վարելով։ Այս խորհրդարանը Եռաբլուրի ծնունդ է եւ ընդդիմությունը կոնկրետ առեքելություն ունի՝ որը կա՛մ կանի, կա՛մ՝ ոչ։
Հուսահատության եւ սպանդանոց տարվող մորթվող գառան անխուսափելի հեզության այս պատը ջարդել է պետք։ Այլապես, մի քանի ամիս անց, ամեն մեկս աշխարհի մի անկյունում մի գիրք ենք գրելու Հայաստանի ավարտի մասին, որ Անտուան Դյուբուայի գրածը միակ էկզեմպլյարը չլինի։

Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից