Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էմանուել Մակրոնի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

Ինչպես հայտնում են վարչապետի աշխատակազմից, զրուցակիցները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակն ու զարգացումները: Երկու երկրների ղեկավարները շեշտել են Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ գործընթացի վերսկսման կարևորությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական համապարփակ կարգավորման նպատակով:

Վարչապետ Փաշինյանը բարձր է գնահատել տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ նախագահ Մակրոնի գործադրած ջանքերը:

Կողմերն անդրադարձել են նաև Հայաստանի և Ֆրանսիայի միջև երկկողմ հարաբերությունների դինամիկային ու մի շարք ոլորտներում համագործակցության խորացման հեռանկարներին: