Search
Close this search box.

«Անհաշտ» պայքար «Զվարթնոց» օդանավակայանում․ ինչ է պատմում առավոտյան օդանավակայանում ներկա գտնված իրավապաշտպանը

Իրավապաշտպան Կարեն Հեքիմյանը ականատես է եղել «Զվարթնոց» օդանավակայանում 15000 դրամի համար պայքարողներին, ինչը նկարագրել է ֆեյսբուքյան իր էջում․

Եկեք պատմեմ և ցուցադրեմ այն, ինչին երեկ անձամբ ականատես եմ եղել «Զվարթնոց» օդանավակայանում:
Ուրեմն, օդանավակայանում կորոնավիրուսային հիվանդության դեմ «անհաշտ» պայքար է ծավալվել:

Այն երեկ գլխավորում էր ոմն Ասատրյան Աշոտը: Թե ով է վերջինս ի պաշտոնե, պարզեցի մոտավորապես: Այդ իսկ պատճառով կներկայացնեմ այն, ինչով նա զբաղվում էր, որպեսզի համատեղ ուժերով պարզենք, թե ով է նա: Ասատրյան Աշոտն օդանավակայանում ղեկավարում էր մի խումբ, որի նպատակն էր «Զվարթնոց» ժամանող ուղևորներին կորոնասիրուսային հիվանդությունն ախտորոշող թեստի ենթարկել և նրանցից յուրաքանչյուրից 15000 ՀՀ դրամ ստանալ: Աշոտը փաստացի երկու գլխավոր «օգնական» ուներ՝ կարմիրբերետավորներ Շիրակն ու Բարսելյանը: Կար նաև մեկը, որը կրում էր սպիտակ ոստիկանական համազգեստ (հստակ երևում է նկարներում) ում անձը պարզել չհաջողվեց: Վերջինիս անվանենք սպիտակ ոստիկան: Մինչև իմ՝ ի հայտ գալը, Շիրակը, Բարսելյանն ու սպիտակ ոստիկանը, Աշոտի ղեկավարման ներքո կորոնավիրուսի դեմ էին պայքարում առանց դիմակների: Ընդ որում, Բարսելյանն ասում էր, որ դիմակը «պատահմամբ կորցրել է և չի գտնում», իսկ սպիտակ ոստիկանն անդրդվելի էր՝ նա կորոնավիրուսի դեմ պայքարում էր առանց դիմակի:

Անցնենք առաջ: Քաղաքացիներից՝ կորոնավիրուսի ախտորոշող թեստի իրականացման պատրվակով, վերջիններից 15000 ՀՀ դրամ ստացող EcoSense կազմակերպության անազգանուն Գոհարն ասում էր, որ շատ է սիրում իր «զբաղմունքը» (վերջինս քաղաքացիներից 15000 ՀՀ դրամ էր ստանում) և կորոնավիրուսն իր կյանքում լիքը բան է փոխել: Անազգանուն Գոհարի կողքը հանգրվանած անանուն Հովսեփյանն ասում էր, որ սովորում է անազգանուն Գոհարի «գործը», որպեսզի իր կյանքը ևս փոխվի: Էկոսենսում կար նաև Ասատրյան Լիլիթը, ում աշխատանքի ավարտին մնում էր ընդամենը 3 րոպե: Եվ չնայած դրան, Լիլիթը ռեկորդներ էր սահմանում: 3 րոպեում նա հասցրեց թեստ վերցնել 4 հոգուց:

Ասատրյան Աշոտի «խմբում» կային բազմաթիվ այլ անձինք: Բոլորի հետ անհնար էր շփվել: Խումբը գործում էր շատ հստակ: 15000 ՀՀ դրամի վճարելուց խուսափելն անհնար էր:

Ստորև բերված նկարներում պատկերված է այսօր առավոտյան «Զվարթնոց»-ում տիրող իրավիճակը: Ուշադրություն դարձրեք անձնագրային ստուգման և թեստերի անցկացման համար հերթերին: Ահռելի հերթեր: Մեծ մասն առանց դիմակի է: Հերթերը, սոցիալական հեռավորությունն ու դիմակներն Ասատրյան Աշոտի խմբին չէին հուզում: Միայն 15000 ՀՀ դրամը: Հետաքրքիրն այն էր, որ Ասատրյան Աշոտը և անազգանուն Գոհարն ինձ հետ խոսելուց ընդունում էին բերվածս փաստարկները, սակայն, դրանցից առաջինն ասում էր, որ մեղավորը Կառավարությունն է, իսկ երկրորդը՝ Փաշինյան Նիկոլը: Միաժամանակ, պնդում էին, որ իրենցից որևէ բան կախված չէ:
Ինչևէ: Երեկ, այս ամենից բացի, ականատես եղա Ասատրյան Աշոտի, ոստիկանների և քաղաքացու միջև տեղի ունեցած գողական խոսակցությանը, ոստիկանների կողմից՝ ծանոթ ողևորների հանդեպ «հատուկ»վերաբերմունքին, քաղաքացիների ստորացմանը: Վերջում Ասատրյան Աշոտին ասացի, որ «ամաչում եմ, որ հայ եմ, ՀՀ քաղաքացի և վերջինիս հայրենակից»:

Վճարեցի 15000 ՀՀ դրամ, «հանձնեցի» թեստ և դուրս եկա օդանավակայանից: Ասատրյան Աշոտ & Co-ին չէր հուզում նաև այն, որ թեստիս պատասխանը լինելու է ժամեր հետո, ես կարող է վարակված լինեմ և այդ ժամերի ընթացքում կորոնավիրուս տարածեմ: Կարևորը 15000 դրամը վճարել եմ:

Մի խոսքով, երեկ ես վճարեցի Հայրենիք վերադառնալու համար:
ՀԳ. Ուշ երեկոյան պարզեցի, որ վարակված չեմ:
ՀԳ2. Ողջամիտ կասկած ունեցա, որ թեստ, որպես այդպիսին, չեն իրականացնում:
ՀԳ3. Կեցցե՛ մեր ազատ, անկախ և անքովիդ Հայրենիքը, որը յուրաքանչյուրիս 15000 դրամի կարիքն ունի:

Ի դեպ Armlife.am-ի տեղեկություններով, օրինակ Ֆրանսիայում 25 եվրոյով մարդիկ կարողանում են հինգը հատ թեստ գնել ու անհրաժեշտության դեպքում կորոնայի թեստի պատասխան ստանա․․․լ