Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Մարտիրոսյանը պարգևատրման է դուրս եկել հայ զինվորի նկարով մարզաշապիկով

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հետևյալ հայտարարությունն է տարածել․ «2 ոսկե, 3 արծաթե և 5 բրոնզե մեդալ․ Բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը հայրենիք կվերադառնա աննախադեպ արդյունքով:

Բոսնիա և Հերցոգովինայում ավարտվեց բռնցքամարտի կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունը։ Այն հայկական բռնցքամարտի համար առանձնացավ փայլուն արդյունքով, որին անդրադարձավ նույնիսկ բռնցքամարտի Եվրոպական ֆեդերացիան։

Մարզիչներ Արթուր Մելքումյանի, Արմեն Բաղդասարյանի և Հովհաննես Շարբաթյանի գլխավորությամբ մրցավայր մեկնած մեր 17 մարզիկներից 10-ը բարձրացան պատվո հարթակ։ Իրենց բոլոր մրցակիցներին հաղթեցին ու պատվո հարթակի ամենավերին աստիճանին կանգնեցին 50 կգ քաշային Շիրակի մարզը ներկայացնող Սպարտակ Նահապետյանը և 57 կգ քաշային Սևան մարզական միության սան Անդրանիկ Մարտիրոսյանը։ Ընդ որում Սպարտակ Նահապետյանը իր մրցակցին հաղթեց նոկաուտով։