Search
Close this search box.

Հայաստանը պատրաստ է կարգավորել Թուրքիայի հետ հարաբերություններն առանց նախապայմանների

Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի արտաքին քաղաքականությանը վերաբերվող հատվածում անդրադարձ կա Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ծրագրում նշված է, որ Հայաստանը ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, պատրաստակամ է ջանքեր գործադրելու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։

«Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը, փակ սահմանները, ինչպես նաև 44-օրյա պատերազմում Թուրքիայի բացահայտ ներգրավվածությունը բացասական ազդեցություն են ունենում տարածաշրջանի խաղաղության և կայուն զարգացման վրա։ Հայաստանը մշտապես պատրաստ է եղել Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը, որը բխում է տարածաշրջանի կայունության, անվտանգության և տնտեսական զարգացման շահերից: Այսօր էլ Հայաստանի Հանրապետությունը պատրաստակամ է ջանքեր գործադրելու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Առաջ գնալով առանց նախապայմանների՝ կողմերը պետք է գործակցեն՝ ձևավորելու փոխվստահության մթնոլորտ՝ աստիճանաբար բնականոն հարաբերություններ հաստատելու նպատակով»,- ասված է ծրագրում։