Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անհետ կորած զինծառայողների հարազատները հանդիպել են ԱԱԾ տնօրենի հետ

Անհետ կորած զինծառայողների հարազատները հանդիպել են ԱԱԾ տնօրենի հետ։

Նրանք այսօր՝ օգոստոսի 19-ին, բողոքի ակցիա էին իրականացնում Ազգային անվտանգության ծառայության դիմաց։

Անհետ կորած զինծառայողների ծնողները լրագրողներին պատմեցին, որ իրենց որդիները Ցոր զորամասում էին ծառայում։ Որոնողական աշխատանքների արդյունքում 21 զինծառայողից միայն 9-ի մարմինն է հայտնաբերվել, որոնցից 8-ը նույնականացվել է։