Search
Close this search box.

ՌԴ ՊՆ հաղորդագրություն տարածեց

Ռուսական խաղաղապահ զորակազմի անձնակազմը նախատեսված կարգով մարտական պատրաստվածության միջոցառումներ և ուսումնավարժանքներ է անցկացնում՝ ուղղված հրադադարի խախտումների, ինչպես նաև դիտակետերի դեմ հնարավոր հարձակման կանխմանը: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:

Ինչպես հաղորդվում է, Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի բոլոր դիտակետերը համալրված են հատուկ կառույցներով և շինություններով, որոնք նախատեսված են զինծառայողների պաշտպանությունը հրազենից և բեկորներից ապահովելու, ինչպես նաև հարակից տարածքների շուրջօրյա վերահսկություն իրականացնելու համար:

Ծառայության անցկացման համար դիտակետերում ստեղծվել են կենցաղային անհրաժեշտ պայմանները, ինչպես նաև ֆիկիկական պատրաստվածության ու հանգստի համար նախատեսված ժամանակակից պայմաններ և հարմարավետություններ:

Յուրաքանչյուր մոդուլային քաղաքի տարածքում կա մարզասրահ, լոգարան, բուժկենտրոն, չորանոց, հանգստի սենյակ, ճաշարան, մթերային պահեստ, գրասենյակ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։