Search
Close this search box.

Ալիևը Հայաստանից նոր տարածքներ է պահանջում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հերթական անգամ տարածքային պահանջներ է հնչեցրել Զանգեզուրի եւ Սեւանի նկատմամբ՝ հայտարարելով, որ ադրբեջանցիներին կվերադարձնի «իրենց նախնիների երկիրը»:

«Ներկայումս Արեւմտյան Զանգեզուրը գտնվում է Հայաստանի վերահսկողության տակ: Բայց Զանգեզուրի միջանցքի կառուցման արդյունքում մենք, անշուշտ, կօգտագործենք այն մեր քաղաքացիներին իրենց նախնիների երկիր վերադարձնելու համար: Կան նման ծրագրեր, եւ դա բնական է: Որովհետեւ մեր քաղաքացիներին բռնի ուժով վտարեցին Հայաստանի տարածքից ոչ միայն Զանգեզուրի մահալից, այլեւ Գեյչից (Սեւան): Եվ նրանք լիովին իրավունք ունեն ապրել իրենց նախնիների երկրում: Մենք դա թողել ենք հաջորդ փուլի համար»,- ասել է նա

«Բասարգեչարի շրջանը Հայաստանում անվանում են Վարդենիս, բայց այդ շրջանի իրական անվանումը Բասարգեչար է։ Այնտեղի բնակչության բացարձակ մեծամասնությունն ադրբեջանցիներ են եղել։ Ես խնդրում եմ, որ ոչ թե Վարդենիսը օգտագործվի ռեպորտաժներում և ընդհանրապես մեր բառապաշարում, այլ պետք է վերականգնվի Բասարգեչար անունը», — ասել է Ալիևը:

Վերջինը խոսել է նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքից»՝ հայտարարելով, որ «ներկայում Արևմտյան Զանգեզուրը գտնվում է Հայաստանի վերահսկողության տակ, բայց Զանգեզուրի միջանցքը բացելու արդյունքում իրենք, բնականաբար, այն կօգտագործեն քաղաքացիներին իրենց նախնիների երկիր վերադարձնելու համար»:

Ալիևի խոսքով՝ «ադրբեջանցիները լիովին իրավունք ունեն ապրել իրենց նախնիների երկրում»:
«Մենք դա թողել ենք հաջորդ փուլի համար», — ասել է Ադրբեջանի նախագահը: