Search
Close this search box.

Ադրբեջանը ինչու՞ է կրակում հայկական գյուղի վրա, երբ այդ գյուղից իրեն վնաս չկա, ի՞նչ է ուզում․ նոր սադրանք

Սա արդեն սադրանք չէ, սա արդեն հստակ, նպատակաուղղված գործողության մի մաս է, որն իրականացնում է Ադրբեջանը։ Ինչու՞ է կրակում գյուղի վրա, երբ այդ գյուղից իրեն վնաս չկա, ի՞նչ է ուզում։ Ուզում է առաջ գալ, գրավել նոր տարածքներ, ահա նպատակը։ Ադրբեջանը՝ ձգձգելով որոշ գործողություններ (հենց նույն սահմանագծում և սահամանազատում), որոնք կարող են կապկպել իր ձեռքերը, փորձում է առավելագույնս շահավետ դուրս գալ և նոր տարածքների նկատմամբ վերահսկողությամբ շանտաժի երնթարկել մեզ՝ ստանալով այն, ինչի մասին երազում են նոյեմբերի 9-ից՝ միջանցք հորջոջվողը։

Հայաստանի կտրուկ գործողությունները պետք է լինեն տրամաբանական։ Այսօր արցախահայությունը ջրի խնդիր ունի, մարդասիրական աղետ է սա, այսօր ՀՀ գյուղերի բնակիչները թիրախավորվել են, կրկին մարդասիրական աղետ է սա։ Ու այս ամենը կատարվում է նրա պատճառով, որ թշնամին հատել է ՀՀ սահմանը և մոտեցել գյուղերին, որ թշնամին իր վերահսկողության տակ է վերցերլ հայկական բնակավայերերը Արցախում և խնդիր առաջացնում խմելու ջրի նոր ուղիների համար։

Հայաստանը միանշանակ պետք է դիմի միջազգային կառույցներին, եթե ինքը չի կարողանում լուծի իր խնդիրները։ Հատկապես այս դեպքում, երբ թշնամին մարդասիական աղետ է բերում, մենք անհապաղ պետք է դիմենք միջազգային պատկան կառույցներին, թեկուզ նրա համար, որ մեր հետագա գործողությունները պարզ լինեն իրենց համար։

Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից