Search
Close this search box.

Առեղծվածային դեպք Երևանում

Այսօր, օգոստոսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։50-ի սահմաններում Սարալանջ ավտոճանապարհի բաժանարար գոտու հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, CPS բենզալցակայանի դիմաց պայթյունի ձայն է լսվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Նիկոյանի, բաժնի պետի օպեր գծով տեղակալ Աբդիշոևի գլխավորությամբ։

Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Վահագն Զարգարյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն ժամին տեղի է ունեցել անհայտ առարկայով պայթյուն, որի հետևանքով վնասվել է այդ պահին նշված ճանապարհով երթևեկեող Տավուշի մարզի Ջուջևան գյուղի բնակիչ 25-ամյա Վերան Չիլինգարյանին պատկանող Mitsubishi մակնիշի ավտոմեքենայի ձախ թափարգելը, ձախ դուռը, ձախ լուսարձակը և ջրահովացման (ռադիատոր) համակարգը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկներ Սևակ Առաքելյանն ու Գևորգ Մարդոյանը։

Տեղում աշխատել է նաև ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետը։

Դեպքի վայրում հայտնաբերվել են պայթուցիչի դետալ և մետաղական բեկորներ։

Փաստի առթիվ ավագ քննիչ Վ․ Զարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: