Search
Close this search box.

Թուրքիայում կործանված ռուսական ինքնաթիռի անձնակազմի բոլոր անդամները մահացել են

Թուրքիայում հրդեհաշիջման ժամանակ կործանվել է Ռուսաստանից վարձակալված ինքնաթիռ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ-Նովոստին: ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկություններով՝ ինքնաթիռում եղել է հինգ ռուս զինծառայող և Թուրքիայի երեք ներկայացուցիչ: Վերջիններս ռուսներին մատնանշել են հրդեհի օջախները: Ինքնաթիռում գտնվողներից որևէ մեկը չի փրկվել:

Ողբերգության պատճառները պարզելու համար ինքնաթիռի կործանման վայր է ուղարկվել ՌԴ ՊՆ ներկայացուցիչների խումբ: