Search
Close this search box.

Տղամարդն ինքնահրկիզվել է եկեղեցում՝ պահանջելով զանգահարել Միքայել հրեշտակապետին

Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքի Սուրբ Երրորդություն եկեղեցում տղամարդն ինքնահրկիզվել է՝ պահանջելով զանգահարել Միքայել հրեշտակապետին։ Դեպքի տեսանյութը հրապարակել է Baza Telegram-ալիքը։ «Տղամարդը փորձել է ինքնասպան լինել Սանկտ Պետերբուրգի եկեղեցում։
Ոմն Ռուսլան Կեսկինենը մտել է Սուրբ Երրորդություն եկեղեցի, բենզին լցրել իր վրա, այնուհետև ինքնահրկիզվել»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հաջողվել է կրակն արագ մարել, սակայն, միևնույն է, նա այրվածքներ է ստացել։ Ականատեսների խոսքով՝ տղամարդը պահանջել է զանգահարել Միքայել հրեշտակապետին։