Search
Close this search box.

Անապայում ջրհեղեղների հետևանքով տարհանում են բնակիչներին

Ռուսաստանի Դաշնության Անապա քաղաքում (Կրասնոդարի երկրամաս) հորդառատ անձրևների հետևանքով հեղեղված շրջաններում ավելի քան 450 մարդու են տարհանել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով քաղաքի պաշտոնական կայքին:

Հաղորդվում է, որ առողջարանային քաղաքում շարունակվում են տարերային աղետի հետևանքների վերացմանն ուղղված համալիր աշխատանքները: Գյուղական համայնքներից տարհանվել է 458 մարդ:

Հաղորդվում է, որ մարդկանց տեղակայել են ժամանակավոր տեղաբաշխման կետի 7 կառույցում:

Ուժեղ անձրևները ՌԴ Կուբանի մարզում շարունակվում են օգոստոսի 13-ից: Հեղեղումներ են գրանցվել Անապայում, Նովոռոսիյսկում, Եյսկի և Սլավյանսկի շրջաններում: Մի շարք քաղաքներում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել: