Search
Close this search box.

Երևանում վթարի է ենթարկվել ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի որդին

Երևանում վթարի է ենթարկվել ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի որդին` Գևորգ Դումանյանը. գրում է Shamshyan.com-ը։

Վթարը տեղի է ունեցել այսօր, Երևանում։ Ժամը 17։20-ի սահմաններում Աճառյան փողոցից դեպի Ծարավ Աղբյուր հատվածում՝ արագաչափի մոտ, բախվել են Գևորգ Դումանյանի վարած Mercedes մակնիշի, Արտյոմ Հայրապետյանի վարած Toyota մակնիշի և Թելման Աթանյանի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։ Հենց Mercedes-ի վարորդն էլ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի տղան է։

Ի դեպ, 2020 թվականին նախարար Վ. Դումանյանը ֆեյսբուքյան իր էջում ստատուս էր գրել այն մասին, որ իր որդին` ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսի գերազանց առաջադիմությամբ ուսանող, հրաժարվել էր տարկետման իրավունքից, և կամավոր մեկնել պարտադիր զինվորական ծառայության։