Search
Close this search box.

Նման ամպից տեղում է ուժեղ կարկուտ, տեղատարփ անձրևներ, որը ուղեկցվում է ուժեղ քամիներով. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Այս ամպը օգոստոսի 11-ի երեկոյան նկարել են Սևանի արևմուտքում: Ամպի հիմքը մոտ 3կմ բարձրության վրա է, գագաթը կարող է հասնել 17-18կմ բարձրությունների, ուղղաձիգ հզորությունը 14-15կմ, գագաթին օդի ջերմաստիճանը -60…-70 աստիճան: Նման ամպից տեղում է ուժեղ կարկուտ, տեղատարփ անձրևներ, որը ուղեկցվում է ուժեղ քամիներով: Միջազգային անվանումը՝ cumulonimbus capillatus arcus
Լուսանկարը՝ Աշոտ Ղազարյանի»: