Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սարսափելի պայթյուն

Վորոնեժում ավտոբուսի պայթյունի հետևանքով երկու քաղաքացի է մահացել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` տեղեկությունը հայտնել է Վորոնեժի մարզի նահանգապետ Ալեքսանդր Գուսևը։

Ըստ Ռուսաստանի առողջապահության նախարարության` պայթյունի հետևանքով 19 մարդ Է տուժել։

«Ցավալի լուր, հիվանդանոցում մահացել է 1966թ. ծնված ևս մեկ տուժած։ Ցավակցում եմ հարազատներին ու մերձավորներին: Ինչպես խոստացել եմ, ավելի ուշ մանրամասն կպատմեմ, թե ինչ նյութական օգնություն կհատկացվի նրանց, ովքեր հայտնվել են այդ փորձանքի մեջ», — իր Telegram-ալիքում գրել է տարածաշրջանի ղեկավարը: