Search
Close this search box.

Անձրև, ամպրոպ, կարկուտ․ օդի ջերմաստիճանը կնվազի

Հայաստանի առանձին շրջաններում օգոստոսի 13-ի գիշերը եւ կեսօրին սպասվում են կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Ամպրոպի ժամանակ օդերեւութաբանները կանխատեսում են, որ քամին հարավ-արեւմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 14-ին կնվազի 3-4 աստիճանով։

Ինչպես հայտնել են «Հայպետհիդրոմետ»-ից, օգոստոսի 12-15-ի երեկոյան ժամերին եւ գիշերը Երեւան քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 18-20 մ/վ արագությամբ: Օգոստոսի 16-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +9 +14, ցերեկը՝ +26 +29,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +9 +14, ցերեկը՝ +26 +29,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +19 +21, ցերեկը` +32 +35,

Սեւանա լճի ավազանում գիշերը` +9 +14, ցերեկը` +26 +29,

Լոռիում գիշերը +9 +13, ցերեկը՝ +25 +29,

Տավուշում գիշերը՝ +13 +18, ցերեկը` +31 +36,

Արագածոտնի լեռներում գիշերը` +9 +14, ցերեկը՝ +26 +29,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +18 +20, ցերեկը` +33 +36,

Արարատում գիշերը` +17 +20, ցերեկը` +34 +37,

Արմավիրում գիշերը՝ +17 +20, ցերեկը` +34 +37,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +9 +14, ցերեկը՝ +26 +29,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը` +17 +20, ցերեկը՝ +34 +37,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +18 +23, ցերեկը` +33 +36,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +10 +15, ցերեկը՝ +23 +27,

Լեռնային Ղարաբաղում գիշերը` +20 +23, ցերեկը՝ +31 +35: